ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԵՆ

10:47 - 20 Ապր, 2026

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում  տեղի ունեցած Եվրոպայի ըմբշամարտի կոնգրեսի որոշումով, Փարիզի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը ճանաչվել է  2025 թ. Հին աշխարհամասի  հունահռոմեական ըմբշամարտի  լավագույն մարզիկ: 

Տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել ՀՀ  հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը:

Նշենք, որ այսօր Տիրանայում մեկնարկում է  Եվրոպայի առաջնությունը: Առաջինը  մրցագորգ կելնեն հունահռոմեականները:

Հիշեցնենք, որ մեր թիմի կազմում ընդգրկված են՝  Մանվել Խաչատրյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Գասպար Տերտերյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (82 կգ), Սամվել Գրիգորյանը (77 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) եւ Ալբերտ Վարդանյանը (130 կգ):

Այլ նորություններ