Ինչպես հայտնի է հունիսի 21 -30 –ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի կունենան Եվրոպական մարզական երկրորդ խաղերը: Ուղեգրեր են շնորհվում այն մարզիկներին, ովքեր հաջողության են հասնում վարկանիշային մրցաշարերում: Դրանք կշարունակվեն մինչև 2019թ. ապրիլի 14-ը: Հայաստանն արդեն ունի 11 ուղեգիր: Մինսկում հանդես կգան մեր սամբիստները / 5 տղամարդ, 1 կին /, մեկական հեծանվորդ, բռնցքամարտիկ, հրաձիգ և կանոէ մրցաձևի երկու թիավարներ:
Մասնակցության ուղեգրեր ենք ակնկալում նաև ըմբշամարտ, մարմնամարզություն, ձյուդո, բադմինթոն և դարձյալ հրաձգություն ու հեծանվային սպորտ մարզաձևերի ներկայացուցիչներից:
Որոշ մարզաձևերում / սամբո, կանոէ և այլն / ուղեգրերը անվանական չեն և խաղերի մասնակիցներին կորոշեն համապատասխան մարզչական խորհուրդները:
ՀԱՕԿ լրատվական բաժին