Հայաստանի մարզիկների մասնակցության ժամանակացույցը

18:50 - 06 Փետ, 2019

Հայաստանի պատվիրակությունը  Բոսնիա Հերցեգովինայի  Սարաևո  քաղաքում, մինչ Եվրոպայի պատանեկան օլիմպիական ձմեռային  հերթական փառատոնի մրցումների  մեկնարկը, տեղում երկօրյա մարզումներ կանցկացնի: Մարզավիճակը պահպանելուց բացի, նպատակը տեղանքին, մրցավայրերին, դահուկուղիներին ծանոթանալը և ուսումնասիրելն է:

Մեր ներկայացուցիչներից առաջինը ասպարեզ կելնեն դահուկավազորդները: փետրվարի 11 –ին ելույթ կունենան տղաները 10 կմ, իսկ աղջիկները 7 կմ մրցատարածությունում:

Հաջորդ օրը տղաները հանդես կգան 7,5 կմ,աղջիկները ` 5 կմ դահուկուղիներում:

Արագավազքի / սպրինտ / մրցումները տեղի կունենան փետրվարի 14 –ին:

Լեռնադահուկորդները ասպարեզ կելնեն փետրվարի 12 –ին / հսկա ոլորավայրէջք /  և փետրվարի 14 –ին / ոլորավայրէջք` սլալոմ   /:

Գեղասահորդների մրցումները նշանակված են փետրվարի 13 –ին և 14 –ին:

 

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

 

 

 

 

 

Այլ նորություններ