Կմեկնեն Բակուրիանի

10:36 - 13 Փետ, 2019

Փետրվարի 15 - 17 –ը Վրաստանի  Բակուրիանի  մարզավանում կանցկացվի   ձմեռային վոլեյբոլի  / վոլեյբոլ ձյան վրա / <<  Եվրոպա – տուր >> մրցաշարը: Կմասնակցեն  յոթ երկրների  / Հայաստանի, Վրաստանի, Իտալիայի, Իրանի, ՌԴ, Թուրքիայի, Լեհաստանի /  տղամարդկանց 16 թիմեր: Տասը հավաքականներ, նրանց թվում` մեր երկրինը, միանգամից կխաղան հիմնական խմբում: Մյուս չորսը հիմնական խմբում հանդես գալու երկու ուղեգրի համար կմրցեն որակավորման փուլում:  Հաջողակները Եվրոպայի 2020թ առաջնությունում, առանց որակավորման հանդիպումների, միանգամից կմրցեն հիմնական մրցաշարում:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

 

Այլ նորություններ