Արագ շախմատի Airthings Masters առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչում տեղի են ունեցել առաջին մասի չորս պարտիաները։ Երևանցի Լևոն Արոնյանը 2,5։1,5 հաշվով առավելության է հասել ամերիկացի Հիկարու Նակամուրայի նկատմամբ։ Երեք պարտիայում խաղաղ դաշն է կնքվել, իսկ մեկն ավարտվել է մեր գրոսմայստերի հաղթանակով։
Քառորդ եզրափակիչի մյուս զույգերի հանդիպումներում գրանցվել են այսպիսի արդյունքներ․ Մագնուս Կարլսեն - Դանիիլ Դուբով, Թեյմուր Ռաջաբով - Յան Նեպոմնյաշչի ՝ 2 ։ 2 և Մաքսիմ Վաշյե-Լագրավ - Ուեսլի Սոն ՝ 3 ։ 1։
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, նույն մրցակիցների միջև կանցկացվեն քառորդ եզրափակիչի երկրորդ մասի մրցամարտերը և երկօրյա հանդիպումների ընդհանուր հաշվարկով հայտնի կդառնան կիասեզրափակիչ մասնակիցները։