Ռուսե, Ստայկի, Բուխարեստ երթուղով

10:55 - 27 Փետ, 2019

Բուլղարիայի Ռուսե քաղաքում այսօր ` փետրվարի 27 –ին սկսվում է հունահռոմեական ըմբշամարտի միջազգային ավանդական հերթական մրցաշարը: Գոտեմարտողների թվում են նաև մեր երկրի ներկայացուցիչներ, 82 կգ քաշայիններ Սարգիս Քոչարյանը,Էդվարդ Սարգսյանը, 87 կգ քաշայիններ Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Շահինյանը:

Մարտի 4 –ին ավարտվող այդ մրցաշարը Հայաստանի պատվիրակների համար ստուգողական նշանակություն ունի: Հայրենիք վերադառնալուց հետո,  տղաները կմիանան հավաքականին, որը  կմասնակցի Բելառուսի << Ստայկի >> մարզավանում անցկացվող ուսումնամարզական հավաքին: Ավարտին կհաջորդի ուղևորությունը Բուխարեստ, որտեղ  ապրիլի ութին կսկսվի  Եվրոպայի  առաջնությունը:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ