. . . ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՋՈՂՎԵՑ

12:07 - 18 Հուն, 2024

Տարբեր մոդելների  180  նավակներ Փարիզի օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ պատվիրակություններին կտեղափոխեն Սենա գետով:  Դրանցից 94-ը կտեղավորի մրցումներին մասնակցող 10,5 հազար մարզիկների։

Երեկ,  խաղերի մեկնարկից 39 օր առաջ, տեղի է ունեցել միջոցառման  լայնածավալ փորձը։ Այն Աուստերլից և Յենա կամուրջների միջև, ի սկզբանե,  նախատեսված էր ապրիլին, բայց երկու անգամ հետաձգվել է  գետերի  հեղեղումների պատճառով:

56 գետային նավակները  45 րոպեում են  անցել  համապատասխան ջրուղին: 

<< Փարիզ – 2024 >>  կազմկոմիտեի արարողությունների պատասխանատու  Թիերի Ռեբուլն ասել է, որ փորձից  դասեր են քաղել  և  շատ գոհ են գրաֆիկից: Բոլոր նավակները գրեթե ժամանակին են անցել տարածությունը: Իհարկե, հիմնական շեշտադրումը ժամանակն է եղել,  նավակների  համաչափ շարժվելու ունակությունը, ժամանակացույցի պահպանումը, որպեսզի  պատվիրակությունները հայտնվեն  ճիշտ տեղում:  

Հաջորդ փորձը նախատեսված է  հունիսի 24-ին, բայց այս անգամ ՝  բոլոր  նավակներով:

 

Այլ նորություններ