Հայ ըմբիշները 5 ոսկե մեդալ են նվաճել Լվովում

14:50 - 12 Մար, 2019

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը փայլուն է հանդես եկել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իգոր Պերվաչուկի հուշամրցաշարում։

Ուկրաինայի Լվով քաղաքում անցկացված մրցաշարի հաղթող են դարձել Հարություն Մանուկյանը (57 կգ), Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) եւ Մհեր Մարկոսյանը (86 կգ):

 Լվովում հայ ըմբիշները հանդես են եկել Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ։

Այլ նորություններ