
Տիրանայում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում վստահ հաղթանակներով կրկին ուրախացնում է մեր Մալխաս Ամոյանը / 77 կգ /: Նա տպավորիչ հաշիվներով հաղթեց հաջորդաբար ուկրաինացի Իրֆան Միրզոևին / 10 : 0 /, շվեդ Կարլ Բաֆին / 4 : 0 /, մոլդովացի Ալեքսանդր Գուտուին / 3:1 / ու մտավ եզրափակիչ:
Նախորդ առաջնության նման, այս անգամ նույնպես, ոսկե մեդալի համար երևանցին վճռական գոտեմարտում կմրցի վրացի Ռամազ Զոիձեի հետ: Հոգեբանական առավելություն ունի Մալխասը, քանզի նա անցյալ տարի նույն մրցակցին հաղթել էր ՝ 3 : 1:
Հայաստանի ըմբիշներից երրորդ տեղի համար այսօր կպայքարեն Մանվել Խաչատրյանը / 55 կգ /, Կարեն Ասլանյանը / 63կգ /, Գևորգ Թադևոսյանը / 83 կգ / և Ալբերտ Վարդանյանը / 130 կգ /:
Մեր թիմից այսօր ասպարեզ կելնեն Սուրեն Աղաջանյանը /60 կգ/, Սլավիկ Գալստյանը /67 կգ/, Գասպար Տերտերյանը /72 կգ/, Սամվել Գրիգորյանը /82 կգ/ և Հայկ Խլոյանը /97 կգ/: