ԱԱ․ Կանանց Հայաստանի հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը

18:30 - 12 Մար, 2019

Աստանայում ընթացող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2։2 հաշվով ավարտեց Հունգարիայի թիմի հետ մրցամարտը։ Նախորդ 5 տուրերում հայ շախմատիստուհիները պարտություն էին կրել։

Էլինա Դանիելյանը եւ Աննա Սարգսյանը հաղթանակով ավարտեցին իրենց պարտիաները, իսկ Մարիա Գեւորգյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը պարտություն կրեցին։

7-րդ տուրից հետո Հայաստանի ու Հունգարիայի հավաքականները վաստակել են 3-ական միավոր եւ բաժանում են 8-9-րդ տեղերը: Մարտի 13-ին անցկացվելիք 8-րդ տուրում հայ շախմատիստուհիները կխաղան Վրաստանի հավաքականի հետ:

Այլ նորություններ