Մեկնարկեց սպորտային մարմնամարզության կանանց Հայաստանի առաջնությունը

17:30 - 13 Մար, 2019

Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում մարտի 13-ին մեկնարկել է սպորտային մարմնամարզության կանանց Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են 20 մարզուհիներ Երեւանից, Գյումրիից եւ Էջմիածնից:

Առաջնության առաջին օրը տեղի ունեցավ առանձին գործիքների որակավորման փուլը, ինչպես նաեւ հայտնի դարձան բազմամարտի կանանց Հայաստանի չեմպիոնները։ Առաջին տեղը գրավեց Աննա Գրիգորյանը, Ինեսա Ջաղինյանը երկրորդն էր, իսկ երրորդ տեղը բաժանեցին Մարիետա Բուչախչյանը եւ Տաթեւ Սուքիասյանը:

Առանձին գործիքների եզրափակիչները կկայանան մարտի 14-ին։

Հիշեցնենք, որ մարտի 14-ին անցկացվելու են նաեւ սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի առաջնության եզրափակիչները:

Այլ նորություններ