ԱՌԱՋԱՏԱՐԸ ԱԹԼԵՏԻԿԱՆ Է

14:22 - 23 Դեկ, 2021

Աթլետիկան ճանաչվել է Տոկիոյի օլիմպիական խաղերի ամենամասսայական մարզաձևը։ Այս մասին հայտարարել է  մարզաձևի միջազգային ասոցիացիայի (World Athletics) նախագահ Սեբաստիան Քոուն։ Ցուցանիշը հիմնված է  միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) տրամադրած տվյալների վրա: 

Քոուն նաև  նշել է, որ աթլետիկան Տոկիոյում առաջատար է դարձել հեռարձակումների դիտումների ընդհանուր ժամերի  (2,2 մլն), ԶԼՄ-ներում հրապարակված հոդվածների  (10 հազ. ) և սոցիալական ցանցերում հրապարակված գրառումների քանակով (700 միլիոն):

Բացի այդ, ՄՕԿ-ի և Տոկիոյի օլիմպիական խաղերի կայքերում և հավելվածներում ամենաշատ դիտումները ստացել են աթլետիկայի տեսանյութերը՝ ավելի քան կես միլիոն: 

Տոկիոյի  խաղերում   մեդալների ամենամեծ   հավաքածուն եղել  է  աթլետիկայում՝ 48, երկրորդը՝ լողն  է   պարգևների 37  հավաքածուով։ 

 

Այլ նորություններ