Աշխարհի Գավաթ. Հայ մարմնամարզիկների մեկնարկը հաջող էր

10:18 - 21 Մար, 2019

Հայաստանի ներկայացուցիչները հաջող են մեկնարկել Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում: Հարություն Մերդինյանը նժույգթափեր վարժության որակավորման փուլում գրավել է երկրորդ տեղը եւ նվաճել եզրափակիչի ուղեգիր:

Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը որակավորման փուլի արգելքը հաղթահարել է երկրորդ տեղով, իսկ Արթուր Թովմասյանը՝ երրորդ: Մարտի 21-ին Արթուր Դավթյանը հանդես կգա հենացատկի որակավորման փուլում:

Հայաստանի հավաքականն աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում է 4 մարմնամարզիկով: Մրցաշարը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար:

Այլ նորություններ