Աշխարհի Գավաթ. Արթուր Թովմասյանը՝ արծաթե, Վահագն Դավթյանը բրոնզե մեդալակիր

20:05 - 22 Մար, 2019

Դոհայում ընթացող մարմնամարզության Աշխարհի Գավաթի խաղարկության օղակների վարժությունում մեր մարզիկները նվաճեցին միանգամից 2 մեդալ:

Արծաթե մեդալակիր դարձավ Արթուր Թովմասյանը՝ 14.833 միավորով, նրան հաջորդեց Վահագն Դավթյանը: Վերջինս վաստակեց 14.825 միավոր: Ոսկե մեդալը բաժին հասավ չինացի Խինյու Լանին:

Նժույգթափերի վարժությունում Հարություն Մերդինյանը զբաղեցրեց 5-րդ տեղը:

Վաղը՝ մարտի 23-ին կկայանա հենացատկերի եզրափակիչը, որտեղ կներկայանա Արթուր Դավթյանը:

Այլ նորություններ