ԵԱ. Սամվել Տեր-Սահակյանը կես միավոր է հետ առաջատարներից

11:39 - 26 Մար, 2019

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության 7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթել են Սամվել Տեր-Սահակյանը եւ Սերգեյ Մովսեսյանը:

Հրանտ Մելքումյանի եւ Մանուէլ Պետրոսյանի միջեւ պարտիան հաղթող չի ունեցել, կեսական միավոր են վաստակել նաեւ Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը եւ Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը: Նախավերջին տուրից առաջ Սամվել Տեր-Սահակյանը հավաքել է 5.5 միավոր եւ կեսական միավոր է հետ 4 առաջատարներից:

Հայաստանի ներկայացուցիչներից երկրորդ արդյունքն ունի Սերգեյ Մովսեսյանը՝ 5 միավոր: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը:

Այլ նորություններ