Շեցին-2019․ 3 հայ մարմնամարզիկ դուրս է եկել ԵԱ-ի եզրափակիչ

22:10 - 10 Ապր, 2019

Լեհաստանի Շեցին քաղաքում շարունակվում է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը։

Հայ մարմնամարզիկներից երզափակչի ուղեգիր են նվաճել Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը (օղակներ)։Վերջինս որակավորվել է 2-րդ հորիզոնականով, իսկ Թովմասյանը՝ 4-րդ։

Բազմամարտում Արթուր Դավթյանը 8-րդն էր։

Ցավոք, մեր մարմնամարզիկը հենացատկերի վարժության եզրափակչի ուղեգիր չնվաճեց։ Նա ստացավ առաջին պահեստայինի կարգավիճակ։

Վաղը մրցահարթակը կտրամադրեն կանանց։

Ապրիլի 12-ին կկայանան բազմամարտի եզրափակիչները։

Այլ նորություններ