«Ստեփանակերտ»-ը դարձավ բասկետբոլի Հայաստանի կանանց առաջնության չեմպիոն

18:07 - 27 Նոյ, 2015

Բասկետբոլի Հայաստանի կանանց առաջնության չեմպիոն դարձավ «Ստեփանակերտ» թիմը: Խաղային վերջին օրը «Ստեփանակերտ»-ը հաղթեց ԽՄՕՄՄ-ին 50-26 հաշվով: 22-38 հաշվով «Գյումրի»-ն զիջեց «Գրանդ Սպորտ»-ին, իսկ «Նաիրի»-«Էրեբուն» հանդիպումն ավարտվեց 42-60 հաշվով:

Շրջանաձև մրցակարգով անցկացվող առաջնությունում 5 խաղերից 5 հաղթանակ տոնեց «Ստեփանակերտ»-ը (10 միավոր):  9 միավորով երկրորդ տեղում է «Գրանդ Սպորտ»-ը, եռյակը եզրափակեց «Էրեբունի»-ն:

Բասկետբոլի առաջնությունը մեկնարկել էր նոյեմբերի 23-ին, մրցաշարին մասնակցում էին 6 թիմ:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ