Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ նվաճեց

05:20 - 28 Նոյ, 2015

ԱՄՆ-ի  Հյուսթոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունը մոտենում է ավարտին:

Ծանրամարտի Հայաստանի տղամարդանց հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) երկամարտում գրավեց 5-րդ հորիզոնականը: Պոկոմ վարժությունում հայ ծանրորդը նախ պոկեց 180 կգ, այնուհետ գլխավերևում պահեց 186 կգ ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցման ժամանակ չբարձրացրեց 191 կգ: Մարտիրոսյանը այս վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Հրում վարժությունում պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոնը առաջին և երկրորդ մոտեցման ժամանակ չբարձրացրեց 216 կգ, բայց երրորդ մոտեցման ժամանակ նրան հաջողվեց գլխավերևում պահել 216 կգ: Երկամարտի՝ 402 կգ արդյունքով Մարտիրոսյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ ղազախ Ալեքսանդր Զայչիկովը:

Մրցումային վերջին օրը պայքարի դուրս կգան գերծանր քաշային Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը՝ ժամը 01:00, իսկ 03:30-ին՝ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 + կգ):

Այլ նորություններ