Գագիկ Ծառուկյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

13:00 - 20 Ապր, 2019

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Նրանք քննարկել են Տոկիո-2020 Օլիմպիական խաղերում հայ մարզիկներին և պատվիրակությանը վերաբերող բազմաթիվ հարցեր:

Դեսպանը նշեց, որ Ճապոնիան փորձում է լավագույնս պատրաստվել Օլիմպիական խաղերն ընդունելուն, իսկ ՀԱՕԿ նախագահն էլ հավաստիացրեց, որ հայ մարզիկները ջանք ու եռանդ չեն խնայելու լավ հանդես գալու համար:

Գագիկ Ծառուկյանն իր խոսքում ասաց. «Մենք պատրաստ ենք համագործակցել և բաց ենք դրա համար: 100 օր առաջ դեսպանի հետ կներկայացնենք մեր մարզիկներին: Միշտ կապի մեջ կլինենք: Մեզ համար շատ ուրախալի է, որ Օլիմպիական խաղերն անցկացվելու են Ճապոնիայում. կծանոթանանք դարավոր ու գեղեցիկ մշակույթին»:

Ջուն Յամադան էլ իր հերթին շնորհակալություն հայնտեց ջերմ ընդունելության համար.

«Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Տեղյակ եմ, թե ինչ մեծ աշխատանք եք տանում հայկական սպորտի զարգացման համար և վստահ եմ, որ այդ աշխատանքը կտա իր պտուղները: Ուրախ կլինեմ, որ հայ մարզիկները լավ արդյունքներ գրանցեն Տոկիոյում: Ես Հայաստանում Ճապոնիայի դեսպանն եմ և, բացի ճապոնացի մարզիկներից, երկրպագելու եմ նաև հայ մարզիկներին»,- խոսքը եզրափակեց դեսպանը:

Այլ նորություններ