ԵԱ. 2 հաղթանակ եւ 3 պարտություն՝ նախավերջին տուրում

09:00 - 22 Ապր, 2019

Թուրքիայում ավարտին մոտեցող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակի են հասել Լիլիթ Մկրտչյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը: Պարտություն են կրել Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը եւ Մարիա Գեւորգյանը:

Վերջին տուրից առաջ Լիլիթ Մկրտչյանը վաստակել է 6.5 միավոր, Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը եւ Մարիա Գեւորգյանը՝ 5.5-ական, իսկ Աննա Սարգսյանը՝ 4:

Միանձնյա առաջատարն է 8 միավոր հավաքած Իննա Գապոնենկոն (Ուկրաինա):

Այլ նորություններ