Հայտնի են սուսերամարտի Հայաստանի առաջնության բոլոր մրցանակակիրները

12:50 - 17 Մայ, 2019

Ավարտվեց  սուսերամարտի  Հայաստանի առաջնությունը։ Նորագավիթի սուերմարատի մարզադպրոցում  2-րդ մրցումային օրը  Հայաստանի չեմպիոնի  կոչման համար պայքարեցին թրասուսեր, ճկասուսեր եւ խոցասուսեր զենքաձեւերի  ներկայացուցիչները։

Չեմպիոններին ու մեդալակիրներին ներկայացնում ենք ստորեւ.

Թրասուսեր (տղամարդիկ)

1.Արամայիս Գաբոյան

2.Արսեն Զուրաբյան

3.Կարեն Հակոբյան

3.Արմեն Ղալաչյան

 

Խոցասուսեր (կանայք)

 1.Էմմա Պողոսովա

 2.Իննեսա Բաբախանովա

 3.Սվետլանա Նազարյան

 3. Սվետլանա Եսայան

 

 Ճկասուսեր (տղամարդիկ)

1․ Մայքլ Հովհաննիսյան

2․Արտուշ Գրիգորյան

3․Հենրիկ Բալիկյան

3․Գեւորգ Պապոյան

 Հայաստանի առաջնությանը մասնակցում էին 140 մարզիկ՝ Վանաձորի, Գյումրիի եւ Երեւանի 7 մարզադպրոցներից։

Այլ նորություններ