Աշխարհի գավաթ. Հայտնի է հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը

12:44 - 20 Մայ, 2019

Մայիսի 24-31-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կայանալու է գնդակային հրաձգության աշխարհի գավաթը, որին մասնակցելու են նաև հայ մարզիկները:

Հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնեց, որ Մյունխեն են մեկնելու Ալլա Պողոսյանը, Հրաչիկ Բաբայանը (10 մետր հրացան) և Էլմիրա Կարապետյանը (10 մետր ատրճանակ):

Թիմը մրցավայր կմեկնի մայիսի 24-ին:

Այլ նորություններ