ԲԱՑԱՀԱՅՏ ԱՌԱՋԱՏԱՐ

11:07 - 09 Նոյ, 2023

Կայացան  Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության  16 –րդ  մրցափուլի հանդիպումները: Գրանցվեցին հետևյալ արդյունքները. ԲԿՄԱ- «Փյունիկ»՝ 1:4,  «Նոա» - «Արարատ-Արմենիա»՝ 1:0,  «Վան» - «Վեստ Արմենիա»՝ 4:1,  «Ուրարտու» - «Ալաշկերտ»՝ 1:0, «Շիրակ» - «Արարատ»՝ 1:2:

Մրցաշարային աղյուսակը մեծ առավելությամբ գլխավորում է Երևանի  «Փյունիկը»՝ 42 միավոր: Հաջորդում են հետևյալ թիմերը. «Նոա»՝ 33 միավոր, «Արարատ –Արմենիա» ՝ 32, «Ուրարտու» ՝ 30, «Ալաշկերտ» ՝ 26, «Արարատ» ՝ 20, ԲԿՄԱ ՝ 16, «Շիրակ»՝ 12, «Վեստ Արմենիա» ՝ 10 և «Վան» ՝ 10 միավոր:

17-րդ տուրի խաղերը նշանակված են նոյեմբերի 10-12-ը:

 

Այլ նորություններ