ՕԼԻՄՊԱՎԱՆԻ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՊԱՅՔԱՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ Է

12:37 - 07 Դեկ, 2023

Մայրաքաղաքի Օլիմպավանում  շարունակվում է   չորս թիմերի մասնակցությամբ << Պրոբասկետ >>  անվանումով միջազգային  մրցաշարը : Մրցակարգը շրջանաձև է:  Օրեկան տեղի է  ունենում երկու հանդիպում:

Երեկ գրանցվեցին հետևյալ արդյունքները. ԱՄՆ   / արևմտյան գոտի /   - Վրաստան ՝ 100 : 78,   ԱՄՆ    / արևելյան գոտի /  - Հայաստան՝ 82 : 98:

Այսօր միմյանց դեմ պայքարում են Վրաստան - ԱՄՆ   / արևելյան գոտի /   և  ԱՄՆ   / արևմտյան գոտի /    - Հայաստան զույգերը:

Վաղը հայտարարված է հանգստյան օր: Հաջորդ օրը իրար հետ կբախվեն նախնական փուլում  1 -ին - 4 –րդ և 2 -րդ  – 3 –րդ տեղերը զբաղեցնող հավաքականները:  Այնուհետև, կիրակի օրը ,  հաղթողները եզրափակիչում  իրար հետ մրցելով կորոշեն չեմպիոնին:

 

 

 

 

 

Այլ նորություններ