Աշխարհի Գավաթ. Հայ հրաձիգներն ավարտել են մրցելույթները

15:51 - 30 Մայ, 2019

Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացվող գնդակային հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությանը:

10 մ օդամղիչ հրացան մրցաձեւի կանանց պայքարում Ալլա Պողոսյանը խոցել է 627.6 միավոր, Իրինա Լաուերը՝ 608.4:
Նույն մրցաձեւի տղամարդկանց պայքարում Հրաչիկ Բաբայանը խոցել է 620.6 միավոր, իսկ Քրիստիան Լաուերը՝ 614.8:
Ալլա Պողոսյանը եւ Հրաչիկ Բաբայանն ուժերը փորձել են նաեւ 10 մ օդամղիչ հրացանի միքս վարժությունում, որտեղ խոցել են 620.3 միավոր:
Հայաստանի ներկայացուցիչներին չի հաջողվել դուրս գալ եզրափակիչ:

Հիշեցնենք, որ Հրաչիկ Բաբայանն ու Ալլա Պողոսյանը մասնակցելու են հունիսի 21-31-ը Մինսկում կայանալիք Եվրոպական երկրորդ խաղերին:

Այլ նորություններ