Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Սերբիայում, << Բելգրադի հաղթող >> անվանումը կրող միջազգային ավանդական՝ թվով 59 –րդ մրցաշարում հաջող մրցելույթներ ունեցավ:
Գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի հինգ սաներ տեղ գտան պատվո պատվանդանի վրա: Առաջին աստիճանին կանգնեցին 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։
Երկրորդ տեղով բավարարվեցին 57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը, իսկ նրանց թիմակից, 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը ճանաչվեց երրորդը:
Մեր գերծանրքաշային Դավիթ Չալոյանը ճանաչվեց մրցաշարի լավագույն բռնցքամարտիկ:
Միջոցառմանը մասնակցեցին 21 երկրների պատվիրակներ: