Թոմաս Բախն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա

15:20 - 11 Հուն, 2019

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի մայրաքաղաք, որտեղ հանդիպում է ունեցել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի, Ֆրանսիայի օլիմպիական կոմիտեի նախագահ Դենի Մասելայի և Փարիզ-2024-ի կազմկոմիտեի ներկայացուցիչների հետ:

Նախագահ Բախը իր խոսքում նշել է, որ 2024 թվականի Խաղերի հաջողությունը մեծապես կախված է Ֆրանսիայի ազգային օլիմպիական կոմիտեից և մարզական ֆեդերացիաներից:

ՄՕԿ-ի ղեկավարը եղել է նաև Փարիզ-2024 կազմկոմիտեի գրասենյակում և բանակցություններ է վարել կազմակերպության նախագահ Թոնի Էստանգեի հետ:

Դենի Մասելայի, Թոնի Էստանգեի, ինչպես նաև ՄՕԿ-ի անդամներ Գի Դրյուի և Ժան-Քրիստոֆ Ռոլանի հետ Թոմաս Բախն այցելել է Ելիսեյան պալատ, որտեղ հյուրընկալվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Կողմերը քննարկել են սպորտի դերը՝ ֆրանսիացիների կյանքում, ինչպես նաև Փարիզ-2024-ի նախապատրաստության ընթացքը: Նույն օրը ՄՕԿ-ի նախագահը ներկա է եղել կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը և դիտել մրցաշարի առաջին հանդիպումը «Պարկ դե Պրենս» մարզադաշտում:

Այլ նորություններ