Մինսկ-2019. Լիլիթ Պողոսյանը մեկնարկեց պարտությամբ

21:55 - 24 Հուն, 2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են երկրորդ Եվրոպական խաղերը:

Մրցումային չորրորդ օրը պայքարի է դուրս եկել բադմինտոնի մրցումներում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լիլիթ Պողոսյանը:

Մեր մարզուհին ընդգրկված է A խմբում:

Առաջին խաղում Պողոսյանը պարտվեց Իսրայելի ներկայացուցիչ Կեսենիա Պոլիկարպովային՝ 0։2 (8։21, 6։21)։ Հունիսի 25-ին Լիլիթ Պողոսյանը մրցելու է Մոլդովայի ներկայացուցիչ Վլադա Ջինջայի հետ:

Այլ նորություններ