ՏՈԿԻՈՅԻ ՄԱՐԶԱՀԱՆԴԵՍԸ ԿՄԻԱՎՈՐԻ ԱՇԽԱՐՀԸ

10:27 - 13 Մայ, 2021

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ)  << Տոկիո -2020 >>  կազմկոմիտեի հետ հարցում է անցկացնում գալիք խաղերի կայացման վերաբերյալ, սակայն դրա արդյունքները առայժմ  չեն հրապարակվել: 

Ճապոնական լրատվամիջոցները պարբերաբար հայտնում են երկրի բնակիչների շրջանում թեմայի վերաբերյալ անցկացված հարցումների արդյունքները: Քաղաքացիների մեծ մասը կողմ է օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարելուն կամ հետաձգելուն: 

Այս առթիվ  ՄՕԿ –ի  հաղորդակցության գծով տնօրեն Մարկ Ադամսը մամուլի ասուլիսում հետևյալն է  ասել . << Ես  տեղյակ չեմ  թե ինչպես է կատարվել հաշվարկը: Ուստի  չեմ  կարող ասել , վստահո՞ւմ եմ նրանց, թե ՝ ոչ: Մենք իրականացնում ենք մեր հետազոտությունը և հաշվի ենք առնում հասարակության կարծիքը ու հավատում, որ այս փուլում խաղերը կարող են տեղի ունենալ :

Ամեն ինչ արվում  է, որ ճապոնացիները  հպարտանան խաղերով:  

ՄՕԿ –ը  կօգնի հնարավորինս շատ մարզիկներ պատվաստելու գործում:

Տոկիոյի օլիմպիական խաղերը նշանակալի իրադարձություն կլինեն, քանզի միջոցառումը կմիավորի աշխարհը >> :

 

Այլ նորություններ