ԱՅՍՕՐ ՝ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ

11:47 - 10 Մայ, 2021

Բուդապեշտում այսօր մեկնարկում է ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանից կմասնակցեն լողորդներ Արմինե Ավետիսյանը, Վարսենիկ Մանուչարյանը, Անի Պողոսյանը, Արման Վահանյանը, Արթուր Բարսեղյանը, Վլադիմիր Մամիկոնյանը, Էդվարդ Ճաղարյանը , ջրացատկորդներ Վլադիմիր Հարությունյանը և Վարդան Բայանդուրյանը:

Ծրագրում ընդգրկված են նաև արտիստիկ /սինխրոն / և բաց ջրում  լողաոճերը:

Առաջնությունը կավարտվի մայիսի 23 –ին:

Նման մեծ ծավալի մարզահանդեսում վարակը չտարածելու միակ տարբերակը մարզասերների բացառումն է, որը գործելու է  միջոցառման բոլոր օրերին:  

Այլ նորություններ