Մինսկ-2019. Վլադիմիր Ալավերդյանը զբաղեցրեց 21-րդ տեղը

18:20 - 27 Հուն, 2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 7-րդ օրը պայքարի դուրս եկավ թիավարող Վլադիմիր Ալավերդյանը:

Բայդարկա 5000 մետր մրցաձևի եզրափակիչին մասնակցում էր 21 երկրի ներկայացուցիչ։

Ալավերդյանը գրանցեց 25:36.645 արդյունքը  և զբաղեցրեց վերջին հորիզոնականը։

Հունիսի 27-ին Հայաստանի ներկայացուցիչներից ազատ ոճային ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) պայքարելու է բրոնզե մեդալի համար։

Սպորտային մարմնամարզությունում պայքարի մեջ են մտել Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը և Արթուր Դավթյանը։ Բացի այդ, այսօր պայքարի դուրս կգա հեծանվորդ Էդգար Ստեփանյանը։

Այլ նորություններ