Մինսկ-2019. Արթուր Հովհաննիսյանը դուրս եկավ եզրափակիչ

22:00 - 28 Հուն, 2019

Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) կպայքարի երկրորդ Եվրոպական խաղերի ոսկե մեդալի համար։

Կիսաեզրափակիչում Հովհաննիսյանը մենամարտեց իռլանդացի Ռեգան Դալիի հետ և 3։2 հաշվով հաղթանակ տարավ։

Այսպիսով, Արթուր Հովհաննիսյանը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ պայքարելու է վրացի Սախիլ Ալախվերդովիի հետ։

Հիշեցնենք, որ Արթուր Հովհաննիսյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր Բելառուսը ներկայացնող Եվգենի Կարմիլչուկին:

1/4 եզրափակիչում էլ Հովհաննիսյանը մենամարտեց ռումինացի Կոսմին Գիրլեանուի հետ և 4:1 հաղթանակ տարավ:

Հունիսի 28-ին պայքարի դուրս եկած հայ բռնցքամարտիկներից Կարեն Տոնականյանը (60 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ) պարտվել են կիսաեզրափակիչում։

Այսօր ռինգ դուրս կգա նաև Հովհաննես Բաչկովը (64 կգ)։

Այլ նորություններ