Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը պարտվեց. վարկանիշային մրցաշար

20:15 - 17 Ապր, 2016

Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը լավագույն 3-րդ տեղի համար պայքարում պարտվեց Թուրքիան ներկայացնող Գոզցեն Բատուհանին և զրկվեց ուղեգրից:

Այսպիսով՝ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Թուրքիայում նվաճեց Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ