Մինսկ-2019․ Արթուր Դավթյանը բազմամարտում զբաղեցրեց 5-րդ տեղը

18:03 - 29 Հուն, 2019

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը երկրորդ Եվրոպական խաղերի բազմամարտի մրցումներում զբաղեցրեց 5-րդ տեղը։

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 9-րդ օրը կայացավ սպորտային մարմնամարզության տղամարդկանց բազմամարտի եզրափակիչը, որում Արթուր Դավթյանը գրանցեց 83․632 արդյունքը և զբաղեցրեց 5-րդ տեղը։

85․465 արդյունքով Եվրոպական խաղերի չեմպիոն դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիդ Բելյավսկին։ 84.632 արդյունքով երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Օլեգ Վերնաևը (Ուկրաինա), իսկ բրոնզե մեդալը նվաճեց Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Վլադիսլավ Պոլյաշովը (84.464):

Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը բազմամարտի որակավորման փուլը հաղթահարել էր երկրորդ տեղով՝ գրանցելով 83․231 արդյունքը։

Հունիսի 30-ին Արթուր Դավթյանը մասնակցելու է ազատ վարժության և հենացատկի եզրափակիչներին, իսկ Վահագն Դավթյանը մեդալի համար կպայքարի օղակներ վարժության եզրափակիչում։

Այլ նորություններ