ՀԱՅՏՆԻ ԵՆ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ

16:17 - 06 Փետ, 2025

Շվեյցարիայի  Նիոնում տեղի է ունեցել  Եվրոպայի մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների 2027թ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:

Մեր  հավաքականն ընդգրկվել է E խմբում: Մրցակիցներն են  Իտալիայի, Լեհաստանի, Շվեդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Չեռնոգորիայի թիմերը:  

Խմբային փուլի հանդիպումները կանցկացվեն 2025թ.  մարտից մինչև՝  հոկտեմբեր: Եզրափակիչ մրցաշարը նախատեսված է 2027թ.  ամռանը՝  Ալբանիայում և Սերբիայում:

Խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ:

Այլ նորություններ