ՈւԽ․ Էլմիրա Կարապետյանը 24-րդն է

15:40 - 08 Հուլ, 2019

Իտալական Նեապոլ քաղաքում ընթացող համաշխարհային 30-րդ Ունիվերսիադայում հրաձիգ Էլմիրա Կարապետյանը զբաղեցրել է 24-րդ տեղը։

10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում Էլմիրա Կարապետյանը վաստակել է  560  միավոր և 39 մասնակիցների մեջ գրավել 24-րդ հորիզոնականը՝ դուրս մնալով հետագա պայքարից։

Ավելի վաղ պայքարից դուրս էին մնացել հրաձիգներ Հրաչիկ Բաբայանն ու Զավեն Իգիթյանը։

Այլ նորություններ