ԱԱ. Հայ լողորդները մեկնել են Հարավային Կորեա

16:25 - 18 Հուլ, 2019

Հուլիսի 12-28-ը Հարավային Կորեայի Գվանջու քաղաքում անցկացվում է ջրային մարզաձևերի Աշխարհի առաջնությունը:

Հայ լողորդներից Կորեա են մեկնել Վահան Մխիթարյանը, Վարսենիկ Մանուչարյանը, Արթուր Բարսեղյանը և Անի Պողոսյանը:

Ընտրանին մրցատեղի է մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանի ղեկավարությամբ:

Այլ նորություններ