ԵՎՍ ԵՐԿՈՒ ՄԵԴԱԼ

11:27 - 31 Մար, 2023

 Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանիների  առաջնությունում մեր պատվիրակաները նվաճեցին ևս երկու << բրոնզ >>:

Աղջիկների  պայքարում Աննա Ամրոյանը / 76 կգ /  պոկեց 88 կգ, հրեց 116 կգ և երկամարտի 204 կգ գումարով գրավեց երրորդ տեղը:

Աշոտ Մարգարյանը / 96 կգ / պոկեց 137 կգ, հրեց 163 կգ և երկամարտի 300 կգ –ով կանգնեց պատվանդանի <<  բրոնզե >>  աստիճանին:

Այլ նորություններ