Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը։
92 կգ քաշային, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Լյովա Գևորգյանը 2 հաղթանակ տոնելուց հետո կիսաեզրափակչում 3։6 հաշվով զիջեց իրանցի Սոհեյլ Սինգանիին։
Բրոնզե մեդալին մոտ էր նաև 110 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը, որը փոքր եզրափակչում պարտվեց թուրք ըմբիշին։