Ամառային օլիմպիական խաղերը Տոկիոյում անցկացնելու մասին վերջնական որոշումը կկայացվի հաջորդ տարվա գարնանը։ Դա կախված կլինի աշխարհում կորոնավիրուսային վարակի տարածման իրավիճակից: Խաղերի չեղարկման մասին դեռ վաղ է խոսել։ Այս մասին հայտնել է << Տոկիո 2020 >> կազմկոմիտեի փոխնախագահ Թոշիակի Էնդոն։
Կազմակերպիչները հրաժարվել են անցկացնել խաղերի մեկնարկի հետհաշվարկ / հուլիսի 23 –ին / ։ Նպատակային չէ մեծ, աղմկոտ միջոցառում անցկացնել կորոնավիրուսի շարունակական տարածման ռիսկի պայմաններում։