Sinquefield Cup. Արոնյանը կիսեց միավորը Շաքրիար Մամեդյարովի հետ

12:25 - 22 Օգո, 2019

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող շախմատի Sinquefield Cup սուպերմրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով խաղում էր Շաքրիար Մամեդյարովի հետ։

Պարտիայի 54-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ-ոքիի։

Այս տուրից հետո Մամեդյարովն ունի 2,5, Արոնյանը՝ 2 միավոր։

Առաջատարները Ֆաբիանո Կարուանան և Վիշվանաթան Անանդն է։ Նրանց ակտիվում կա 3-ական միավոր։ Օգոստոսի 22-ին մրցաշարում հանգստյան օր է։

Այլ նորություններ