Աշխարհի առաջնություն. Արսեն Ղազարյանը պարտվեց

16:03 - 25 Օգո, 2015

Աստանայում ընթացող ձյուդոյի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել 66 կգ քաշային ձյուդոյիստները: Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ղազարյանը մեկնարկային գոտեմարտում առավելության հասավ աֆղանցի Աբդուլ Ֆահիմ Ֆազլիի նկատմամբ, սակայն երկրորդ գոտեմարտում չկարողացավ հաղթահարել աշխարհի կրկնակի չեմպիոն Ռիշոդ Սոբիրովի (Ուզբեկստան) արգելքը:
Հայաստանի միակ կին ներկայացուցիչ Ժաննա Ստանկևիչը մեկնարկում հաղթանակ տարավ իսրայելցի Ռոնի Շվարցի նկատմամբ, սակայն երկրորդ գոտեմարտում պարտվեց բրազիլացի Էրիկա Միրանդային:

Այլ նորություններ