Հռոմում շարունակվում է ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունը, իսկ Հայաստանի պատվիրակները ավարտեցին իրենց մրցելույթները:
Մեր երկուական մարզիկ – մարզուհիները անկարող եղան հաղթահարել որակավորման փուլերի արգելքները տարբեր լողաոճերի տարբեր մրցատարածություններում: Նրանք իրենց մրցաձևերում կարողացան առաջ անցնել ընդամենը մի քանի լողորդներից և տեղ զբաղեցրին մրցաշարային աղյուսակների վերջին տասնյակներում:
Մեր քառյակը նախավերջինն էր նաև թիմային խառը 4 × 100մ . փոխանցալողում:
Թերևս առավել հաջող հանդես եկավ Արթուր Բարսեղյանը, որը իր լողաոճերի տարբեր տարածություններում իրենից ետ թողեց մեկ տասնյակից ավելի մրցակիցների: