ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

11:03 - 09 Նոյ, 2020

Vbet Հայաստանի պրեմիեր լիգայում կայացել է 3-րդ տուրից հետաձգված  << Նոա >>  - << Արարատ –Արմենիա >> թիմերի հանդպումը։ Գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի ՝ 0 ։ 0։

Տեղի են  ունեցել  Vbet Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումներ։ << Ալաշկերտը >> 1։  0 հաշվով հաղթել է << Շիրակին >> , իսկ << Սևանը >> 1 ։ 3 հաշվով պարտվել է << Արարատին >>։ Առաջին խաղում նույնպես  հաղթել էին / 2 ։ 1  / ալաշկերտցիները, իսկ սևանցիները ՝ պարտվել / 0 ։ 3 / ։ Այսպիսով, << Ալաշկերտը >> և << Արարատը >>  կշարունակեն պայքարը հաջորդ փուլում։

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, հաշվի առնելով ԲԿՄԱ-ի  չորս  ֆուտբոլիտների կորոնավիրուսի թեստերի դրական պատասխանները, VBET Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչ ԲԿՄԱ -  << Լոռի ՖԱ >>  հանդիպումը հետաձգվել է և նշանակվել է նոյեմբերի 22-ին՝ ժամը 14:30-ին: 

<< Փյունիկի >>  յոթ  ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստերի դրական պատասխանների պատճառով հետաձգվել է նաև VBET Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչ  << Փյունիկ >> - << Ուրարտու >> հանդիպումը: 

<< Գանձասար - Կապան >> - << Վեստ Արմենիա >>  հանդիպումը չի կայանա, քանի որ << Գանձասար -  Կապան >>  թիմը դադարեցրել է իր ելույթները VBET Հայաստանի պրեմիեր լիգայի և VBET Հայաստանի գավաթի խաղարկություններում:

Սկսած նոյեմբերի 6-ից՝ << Նոա >>  թիմն իր տնային հանդիպումները կանցկացնի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում:


 

Այլ նորություններ