Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը եւ Մաքսիմ Մատլակովը չպարզեցին հաղթողին

22:55 - 16 Սեպ, 2019

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց ռուս Մաքսիմ Մատլակովի հետ:

Պատասխան պարտիաները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:

Աշխարհի Գավաթում Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչները դուրս են մնացել պայքարից:

 Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը չէին հաղթահարել առաջին շրջանի արգելքը, իսկ Սերգեյ Մովսեսյանը երկրորդ շրջանում պարտվել էր չինացի Դին Լիրենին:

Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է:

Այլ նորություններ