Մուսա Եվլոեւ. Երկար էի պատրաստվել Արթուր Ալեքսանյանի հետ գոտեմարտին

11:55 - 17 Սեպ, 2019

Ռուս Մուսա Եվլոեւը հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգում աշխարհի կրկնակի չեմպիոն դառնալուց հետո կիսվել է տպավորություններով:

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում անցկացվող աշխարհի առաջնության եզրափակիչում ռուս ըմբիշը պետք է ուժերը չափեր Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հետ, որը վնասվածքի պատճառով հրաժարվել էր գոտեմարտի մասնակցությունից եւ արժանացել արծաթե մեդալի:

«Աշխարհի առաջնությանը մոտեցել էի լավագույն մարզավիճակում եւ շատ եմ ցավում, որ չանցկացրի եզրափակիչ գոտեմարտը: Երկար էի պատրաստվել ու սպասում էի Արթուր Ալեքսանյանի հետ գոտեմարտին, թեեւ նախորդ տարի աշխարհի առաջնությունում հաղթել էի նրան: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Արթուրին: Մինչեւ վերջին պահը չգիտեի, որ նա հրաժարվելու է եզրափակիչի մասնակցությունից: Օլիմպիական խաղերի ուղեգիրն արդեն մերն է, սակայն տանը կա լուրջ մրցակցություն եւ պետք է հաղթահարել այդ փուլը: Հույս ունեմ, որ Օլիմպիական խաղերում կպաշտպանեմ Ռուսաստանի գույները: Պատրաստ եմ ամեն ինչ անել Տոկիո մեկնելու եւ Խաղերում հաղթելու համար»,- ասել է Մուսա Եվլոեւը:

Այլ նորություններ