ԱԱ. Բռնցքմարտիկ Հովհաննես Բաչկովը դարձավ բրոնզե մեդալակիր

15:13 - 20 Սեպ, 2019

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր:

Կիսաեզրափակիչում Եվրոպական խաղերի չեմպիոնը 1:4 հաշվով պարտվեց ամերիկացի Քեյշոոու Դեւիսին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցեց 8 բռնցքամարտիկով:

Այլ նորություններ