Մեկնարկեց Հայաստանի վոլեյբոլի գավաթի խաղարկությունը

11:00 - 12 Դեկ, 2015
Մեկնարկեց Հայաստանի վոլեյբոլի կանանց և տղամարդկանց գավաթի խաղարկությունը:
Մրցումային առաջին օրը կանանց պայքարում ԽՄՕՄՄ-ը 3-2 հաշվով հաղթեց «Նժդեհ»-ին, «ՀՊՏՀ»-ն՝ «Վան»-ին՝ 3-0:
Տղամարդկանց հանդիպումներում` «Արաբկիր»-ը հաղթեց «ԵՊԲՀ» թիմին 3:0, իսկ «Դինամո-Նոր-Նորք»-ը հաղթեց «Գյումրի»-ի թիմին 3:1 հաշվով:
Գավաթի խաղարկությունը շարունակվում է. հանդիպումներ կլինեն նաև դեկտեմբերի 12–ին և 13-ին:


ՀԱՕԿ լրատվության բաժին
Լուսանկարներն` այստեղ:
Այլ նորություններ