Հայ մարզուհիները մեկնել են բռնցքամարտի ԱԱ-ին

11:15 - 02 Հոկ, 2019

Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում կայանալիք բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ: Մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 54 կգ քաշային Անահիտ Հարոյանը և 69 կգ քաշային Անի Հովսեփյանը:

Հոկտեմբերի 3-ին մրցումային առաջին օրն է: Մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 13-ին:

Այլ նորություններ