Ձյուդոյիստները մեկնել են Ծաղկաձոր՝ տարեվերջյան հավաքի

10:28 - 14 Դեկ, 2015

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի մի քանի անդամներ ուսումնամարզական հավաքի են մեկնել Ծաղկաձոր:

Ուսումնամարզական հավաքին սահմանափակ թվով մարզիկներ են մասնակցում: Հավաքին՝ բացի հավաքականի հիմնական անդամ Հովհաննես Դավթյանից, մասնակցում են նաև ընթացիկ տարվա ձյուդոյի Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ Շահեն Աբաղյանը և Վահագ Հովսեփյանը: Կանանց հավաքականի անդամ Ժաննա Ստանկևիչը չի մասնակցի հավաքին, քանի որ Գերմանիայում է և մարզվում է անհատական ծրագրով:

Ձյուդյիստների մարզական հավաքը կավարտվի դեկտեմբրի 26-ին:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ